Վերջին լուրեր

Կաթողիկոսը Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության համար հանձնախումբ է ստեղծել

Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել է հանձնախումբ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկները: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ամուլսարի հանքի տարածքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա հարուցվել է վարույթ

Այսօր համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հարցնում են, թե ինչու է պաշտոնական հարթակներից անհետացել «Կյանք ու կռիվ» ֆիլմը. ըստ ինձ հասնող տեղեկությունների, ֆիլմի իրավունքներն այժմ պատկանում են Հ1-ին. Մհեր Մկրտչյան

«Իմ արձագանքը եղել է ` պարզեք «Շարմ հոլդինգ» ընկերությունում: Բայց ըստ ինձ հասնող տեղեկությունների ֆիլմի իրավունքները այժմ պատկանում են Հ1 հեռուստաալիքին: Հետևաբար ֆիլմի անհետանալու մասին հարցերը կարող եք ուղղել հենց Հանրայինի ղեկավարությանը:

24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն

24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը: Հաղորդում է 1lurer.am-ը:

Ով է ՔՊ-ական «բարեգործ» տնօրենը, որ կալանավորվեց «բարեգործության» համար

Կիրակի օրը Վաղարշապատում համայնքապետի ընտրություննե են սպասվում, իսկ մինչ այդ կալանավորվում է ՔՊ-ական նտօրենը՝ ասել է թե բարեգործության անվան տակ նախընտրական կաշառք բաժանելու համար։

Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։