Վերջին լուրեր

«Հրապարակ». «Կինտոյի գլխարկը դրել, եկել է Կապան»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ուժայինները, իհարկե, ամեն ինչ արել էին, որ այս անգամ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին «սյունյաց ողջույններով» չդիմավորեն, բայց դա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը Սյունիքում բարձրացել է:

Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կատարվում է լիակատար մեկուսացման մեջ, միջազգային բոլոր նորմերի և օրենքների խախտումներով․ պաշտպան

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների  մասին:

Արթուր Ալեքսանյանը ձեռքի սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2115»-ը. վերջինը հայտնվել է դաշտում

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Honda Elysion» և «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Դիանա Գասպարյանին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին:  

Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Նոյեմբերյանի հանդիսությունների սրահներից մեկում

Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի տարածքում գտնվող «Տարոն» կոչվող հանդիսությունների սրահի մոտ վիճաբանություն է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է․ նա կպայքարի 4-րդ չեմպիոնության համար

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ: Նա կպայքարի 4-րդ չեմպիոնության համար։

Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով

Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել  է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Հայտնում է «Փաստինֆո»-ն: