Վերջին լուրեր

Երևանում 3-ամյա երեխան թունավորվել է տաքսու վարորդի տված կոնֆետներից

Երեկ՝ ապրիլի 6-ին, առեղծվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ներքին գրործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից ըստ նախնական տեղեկությունների՝ մաքրող միջոցի համար նախատեսված հաբերն ուտելու հետևանքով «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: 

«Չեմ հավատում, դու հզոր մանիպուլյատոր ես». Ելենա Բորիսենկոն անդրադարձել է Անդրեի նախկին կնոջ գրառմանը

«Ես միշտ պաշտպանում եմ կանանց և երբեք մեկնաբանություններ չեմ թողնում չափազանց անձնական թեմաներ քննարկող գրառումների տակ:  Բայց ես քեզ չեմ հավատում, իբրև բարձրացնում ես ցավոտ թեմա կանանց համար և կոչ ես անում չլռել՝ բերելով քո օրինակը, բայց դու հզորագույն մանիպուլյատոր ես: Կյանքի փորձ ունեցող մարդը կարդալով քո գրառումը կտարբերի ճշմարտությունն ու սուտը: Ես վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի, և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտությունից:  

Կասեցվել է «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Հայտնում են ՍԱՏՄ-ից:

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն կրակnցներ, թիրախային կրակnցների մասին հաղորդվում է․ ՀՀ ՊՆ

Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնում է՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։

Վրաստանում հայտնաբերվել է Աշոտ Պետրոսյանին՝ շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանած Կոնստանտին Հունանյանը՝ «Ալավերդյանցի Կոկոն»

Օրեր առաջ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Կյաժ Աշոտին» սպանած «Կոկո» մականվամբ, քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։

Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված․ Անի Օհանյանը՝ Անդրեից բաժանվելու պատճառների մասին

Երգչուհի Անի Օհանյանը, երգիչ Անդրեի հետ ամուսնալուծության լուրերի ֆոնին, առաջին գրառումն է արել ենթադրյալ բաժանումից հետո: Նա ինստագրամյան էջում խոստովանել է, որ կարծում էր, թե կարող էր «փրկել ընտանիքը և փոխել նրան (հավանաբար նկատի ունի Անդրեին-Խմբ.) դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր»: