Վերջին լուրեր

Ազատ արձակվեցին Ալեն Սիմոնյանի միջադեպի գործով 2 բերման ենթարկվածները

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր ԱԺ-ի մոտ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի արդյունքում բերման ենթարկված Արսեն Վարդանյան և Միկա Մարգարյանը։

Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է․ Աննա Գրիգորյան

Արարատը իմ ինքնության մի մասն է, եթե ձեր ինքնության մասը չէ՝ եկեք այստեղ կանգնեք ու ասեք, որ Արարատի հետ կապ չունեք: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ասում եմ՝ Ղարաբաղի, այսպես կոչված էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան

Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված էլիտան է փախել, դրանք բոլորովին տարբեր բաներ են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բավարար է մեր ժողովրդին սնենք նոր ցեղաuպանnւթյnւնների մասին տվյալներով, այդ մրցավազքը պետք է դադարեցնել. Նիկոլ Փաշինյան

Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով և ընդհանրապես, այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ներկայումս նախագիծ է իրականացվում, որպեսզի շենքը վերակառուցվի՝ պահպանելով իր ճարտարապետական տեսքն ու ծառայի բնակիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը՝ խոսելով «Կանազ» մշակույթի տան մասին:

Մանրամասներ՝ Մյասնիկյան պողոտայի սարսափելի ավտովթարից․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մուտքի դիմաց, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։