Վերջին լուրեր

Կասեցվել է «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ

«Զավիկի Ղարս»-ը կասեցվել է: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման, զրկվեց ՀՀ ԶՈւ մայորի զինվորական կոչումից. Hetq.am

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։ Վճիռն այսօր՝ հոկտեմբերի 10-ին հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։ Գրում է Հետքը:

Սերժ Սարգսյանի խափանման միջոց 30 մլն դրամ գրավը մնացել է անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը վերացվել

«Կա մարդ՝ չափահաս, ողջամիտ, որ մտածում է՝ Հանրապետության երրորդ նախագահն ունի  մտադրություն, ցանկություն կամ նպատակ»,- ասաց Մակինյանը՝ հայտարարելով, թե դա բացառված է, նման բան լինել չի կարող; 

44-օրյայի զեկույցը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան. Civilnet

2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի Ազգային ժողովի առաջին բաժին, որի գործառույթների մեջ է մտնում ԱԺ-ում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնիության ռեժիմի ապահովումը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, արխիվացումը և այլն։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ զեկույցին կարող են ծանոթանալ միայն այն պատգամավորները, որոնք ունեն համապատասխան գաղտնիության թույլտվություն։ Գրում է Civilnet-ը:

Կարող եք խանութից ապառիկով գնել հեծանիվ, պետությունը կսուբսիդավորի տոկոսների մի մասը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կյանքի է կոչել ծրագիր, որի շրջանակում շահառուները կարող են հեծանիվներ ձեռք բերել ապառիկ գնման պայմաններով, իսկ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացնի պետությունը։  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Ապարանի ճանապարհին ավտովթարից մահացած երիտասարդը 20 տարեկան էր, 2 երեխաների հայր. նա տիկտոկեր Մարիի ամուսինն էր (Photo)

Տիկտոկյան հարթակն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ մահացած 20-ամյա երիտասարդը տիկտոկեր Մարիի ամուսինն էր, 2 երեխաների հայր։ Մարիի հրապարակած նյութերից ու մեկնաբանություններից պարզ էրդ առնում, որ զույգը բաժանվել էր։ 

Երևանում օտարերկրացուն նստեցրել են ավտոմեքենան, hարվածներ հասցրել, ստիպել, որ նրա որդին իրենց ուղարկած մարդուն փոխանցի 250 հազար դոլար

Ըստ տղամարդու, այդ ամենից հետո Մահդի Ա․-ի հետ բարձրացել է իր բնակարան, որտեղ վերջինս սպառնացել է, որ եթե կատարվածի մասին հայտնեն ոստիկանություն կվերացնեն իրեն և ընտանիքի անդամներին և տվել 5 հազար դոլար ասելով, որ շտապ վերադառնան Իրան։

Ռոմանոս Պետրոսյանը նոր «թակարդ» է լարել ՀԷՑ-ում․ «Հրապարակ»

Ռոմանոս Պետրոսյանն անմիջապես ստորագրել է նրանց ազատման հրամանները։ Առաջին միամիտներից հետո լուրը տարածվել է, եւ ոմանք սկսել են թաքցնել, ուրանալ Ղազինյանի հետ մտերմությունը: Պատմում են, որ անգամ նրա սանիկն է չորով հերքել, թե կապ ունի Դավիթ Ղազինյանի հետ, ու այդպես մնացել է աշխատելու։

ՔՊ-ն ողջ կազմով ծանր մարտեր է մղում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ. «Հրապարակ»

Եթե շատ աննշմար է, նրան փչացնելու գործը կարող են անել ֆեյքերը, եթե մի քիչ ծանրակշիռ է` ՔՊ հրետանին: Բացի այդ, 2026 թ. ընտրություններից առաջ խնդիր է դրվել չեզոքացնել բոլոր ընդդիմադիր համայնքներն ու համայնքապետերին, եթե հնարավոր է` ազատվել նրանցից, եթե` ոչ, հնազանդեցնել, հպատակեցնել։ Պատահական չէ այս օրերին Վարդան Ղուկասյանի դեմ արշավը։

ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում

28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին, զոհվելուց շուրջ երկու ամիս անց միայն հնարավոր է եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից, նրա աճյունը տեղափոխել են Հայաստան:

Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը խաղաղ կարգավորման կարևոր փուլ է․ Զաքիր Հասանով

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման կարևոր փուլ է: