news-details
Հասարակություն

ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում

Դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, գրում է «Հրապարակ»-ը։

28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին, զոհվելուց շուրջ երկու ամիս անց միայն հնարավոր է եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից, նրա աճյունը տեղափոխել են Հայաստան:

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա և հոգեհանգստի, և հուղարկավորության արարողությունները՝ ժամը 12.00-14.00:

Կյուրեղյանի ամուսինը նույնպես հուղարկավորված է Վանաձորում, որդին ռազմի դաշտ գնալիս մորն իր ցանկությունն է փոխանցել` եթե իր հետ բան պատահի, հոր կողքին հուղարկավորեն: