Վերջին լուրեր

Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին

2. Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։

Գեղարքունիքում «Mazda»-ն բախվել է ծառերին ու հայտնվել դաշտում. 24-ամյա ՊՆ ծառայողի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանը:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Արսեն Թորոսյան

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Այս մասին թեմային անդրադարձել է սոցապնախարար Արսեն Թորոսյանը։

Կոտայքի մարզում 7 երիտասարդներ, որոնցից 3-ը անչափահասներ են եղել, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ընթացքում նշված անձինք հարվածներ են հասցրել Դավիթ Խ․-ի մարմնի տարբեր մասերին ու հեռացել։Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Քչերը գիտեն, որ հռչակավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը և օրենքով գող Япончик-ը մտերիմ են եղել

Քչերը գիտեն, որ հռչակավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը և հռչակավոր օրենքով գող, ռուսական մաֆիայի կնքահայր Վյաչեսլավ Իվանկովը (Япончик) մտերիմ են եղել:

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում է

 2-րդ հորիզոնականում է Ուկրաինան, իսկ 3-րդ հորիզոնականում՝ Վրաստանը։

Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում. կան ձերբակալվածներ

Ոստիկանության «Զվարթնոց» բաժնի ծառայողները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտուց Էդգար Ա․-ին և Վահագն Թ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» բաժին։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում

Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։ Այս մասին գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, ինչպես է Նոր Նորք վարչական շրջանի փողոցներով թուրքական շտապ օգնության մեքենա շրջում։

Ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից

Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ընթացքում՝ վերջին երգի կատարումից հետո. քվեարկությունը կտևի 15 րոպե։

Արամուսում սպանված կնոջ հեռախոսն անհետացել է․ ինչ են ասում իրավապահները հարազատներին

Ի՞նչով է զբաղված իրավապահ համակարգը, երբ 1 օրվա մեջ 4 կյանք է զրկվում։ Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հարևանի ձեռքով սպանվեցին Արմենուհի և Գևորգ Ղազարյանները։ 61-ամյա Արայիկը ամուսիններին սպանելուց հետո իր հանցավոր գործողությունները չէր դադարեցրել։