Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Արմավիրի մարզի Նորապատ գյուղում կրակոցների հետևանքով մահացած 3 անձինք հայր և որդիներ են։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Նորաբակի բնակիչները։
Մայիսի 13-ին կյանքից հեռացավ 18-ամյա տաղանդավոր աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը։ Մայիսի 22-ին, երբ նրա հասակակիցները բեմից հրաժեշտ էին տալիս դպրոցին, Ալեքսանդրի հարազատները նրա շիրիմի մոտ էին՝ խնկարկում ոի հարգում էին տաղանդավոր տղայի հիշատակը։