Վերջին լուրեր

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Նարեկ Կարապետյանի դեմ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը: 

Եվրոպայի «ունիտազներն» ավելի մաքուր են, քան սրանց բերանի խոսույթը. Ռոբերտ Քոչարյան

Ինձ ասում են՝ պարոն նախագահ, Նիկոլը այստեղից քայլեց դեպի Երևան, կարողա հունիսի 7-ից հետո հետ ուղարկեք Գյումրի, ես էլ ասել եմ՝ չենք ուղարկելու, իր համար հատուկ տեղ կա, և այդ տեղի ներսի դիզայնը մեր Աննան արդեն բնութագրել է, մի պատին կլինի Արարատը, մյուս պատին կլինի եկեղեցին, դա խոշտանգում է լինելու իր համար, բայց թող դիմանա, այս մասին Գյումրիում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Միացե՞լ են կրկին»․ Մանե Հակոբյանը վերջապես արձագանքել է Կարեն Հովհաննիսյանի հետ հարաբերությունների մասին հարցին

Դերասանուհի Մանե Հակոբյանը ինստագրամյան էջում պատասխանել է հետևորդների հարցերին։