news-details
Հասարակություն

Օտարերկրացիները Երևանում իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ. հայտարարություն

Կենտրոն վարչական շրջանից հայտարարություն են տարածել.

«Օտարերկրացի քաղաքացիներն իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ։

Շրջայցի ընթացքում վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերեցին նշված անձանց, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժնի հետ համագործակցությամբ նրանք տեղափոխվեցին երեխաների շուրջօրյա խնամքի կենտրոն։

Երեխաների պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերջիններս ժամանակավորապես կգտնվեն խնամքի կենտրոնում»: