Վերջին լուրեր

«Ամեն տարի այս օրը միասին, բայց այսօր առանց Քեզ, Պապ ջան». Վալոդյա Գրիգորյանի ծննդյան օրն է

Այսօր Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ծննդյան օրն է: Համայնքի բնակիչները, նրա գործընկերները, նրան պարզապես ճանաչողները, այսօր նաև համացանցային տարբեր գրառումներով են հիշել «բոլորի համայնքապետ»-ին:

Հստակ ինֆորմացիա չի եղել, մենք չենք իմացել, որ պшտերազմ պետք է սկսվի․ Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պшտերազմի մասին

Մտահոգություն միշտ եղել է, բայց հստակ ինֆորմացիա չի եղել, մենք չենք իմացել, որ պատերազմ պետք է սկսվի։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին։

Ընտրության մեկնարկից 6 ժամ անց քվեարկել է 22,71 տոկոսը

Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է 15,868 մարդ կամ ընտրողների 22․71%-ը։

Մեր պայքարն այս ընտրություններով չի սահմանափակվելու, այնքան ենք պայքարելու, մինչև այս իշխանությունները հեռանան․ Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյան

Անդրադառնալով ընտրախախտումներին, նա նշեց, որ դրանք ակնհայտ են․ «Չնայած դրանց՝ եթե մարդիկ չհուսահատվեն, պայքարեն՝ արդյունք կտեսնեն»։ 

Ժամը 16։00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ․ ՆԳՆ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ 

Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը կամ 15868 ընտրող․ ԿԸՀ

Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը կամ 15868 ընտրող, հայտնում են ԿԸՀ-ից:

Սևանա լճում կնոջ մարմին է հայտնաբերվել

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։