news-details
Հասարակություն

Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող հյուրանոցում փորձել են նռնակ պայթեցնել. գտել են երիտասարդի մարմինը

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ «888» սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի հյուրանոցում 36-ամյա տղամարդը փորձել է նռնակը պայթեցնել, սակայն նրան չի հաջողվել այն իրականացնել, որից հետո ինքնավնասում է արել և հյուրանոցի 4-րդ հարկից ցած նետվել։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ ապրիլի 24-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում հայտնի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում դի կա։

Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։