Վերջին լուրեր

Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում դի է հայտնաբերվել

Այսօր՝ ապրիլի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժողովրդին հայտնի «Բիձու գյոլից» դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում, դի կա։

Ավանի աղի կոմբինատում էլեկտրաէներգիան անջատվել է, 46 հոգի մնացել է 236 մետր խորության տակ

Այսօր  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորության տակ, կառույցի ներսում։

Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած կուսակցությունը միացել է մեզ․ ժամանակն է, որ մեր ազգի ուժեղ որդիներն իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի կառուցման հարցում․ Նարեկ Կարապետյան

Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած կուսակցությունը միացել է մեզ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։