news-details
Սպորտ

Նա արդեն Եվրոպայի 5-ակի չեմպիոն է․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ Մալխաս Ամոյանի հաղթանակի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է կատարել՝ նվիրված հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն հռչակվելուն։

«Մալխաս Ամոյանը նվաճեց հինգերորդը։ Նա արդեն Եվրոպայի 5-ակի չեմպիոն է»,- գրված է տեսանյութին կից։

Նշենք, որ Ամոյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի գոտեմարտում 1:1 հաշվով պարտության մատնեց վրացի Ռամազ Զոիձեին։ Հայ ըմբիշն այս մրցակցին հաղթել էր նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչի շրջանակում։