news-details
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Անվանի հայ ըմբիշը (97 կգ) չի մասնակցի առաջիկա մրցաշարերին, այդ թվում՝ մոտեցող Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին Առաջին ալիքի եթերում տեղեկացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Մասնագետի խոսքով՝ Ալեքսանյանն այժմ շարունակում է բուժումների գործընթացը, իսկ նրա փոխարեն 97 կգ քաշային կարգում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը: