Վերջին լուրեր

Ինչու է հրաժարվել Հայաստան այցելել Թրամփ կրտսերը. «Հրապարակ»

Երեկ Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնել էր, որ չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Մենք գրել էինք, որ դա մասնավոր այց է եւ ոչ մի կապ չունի իշխանությունների հետ, թեեւ հանդիպումներ նախատեսված էին։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք առաջադրվեց

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստեր՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին ArmLur.am-ին։

Անգամ Բաքվում են սկսել կասկածել Փաշինյանի վերընտրվելուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինյանին քարտ բլանշ տվեց, որ խաղաղության կեղծ քարոզով 2026-ին վերարտադրվի, հետո կատարի իր պահանջները, սակայն ՔՊ-ում խոսում են, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել նրա վերընտրվելուն, ուստի ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։

Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցում, սակայն՝ «ինքն իր համար». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օհանավանցիներից մեկը պատմեց, որ կիրակի օրը Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցել, սակայն՝ «ինքն իր համար»՝ դատարկ վանքում: Նախորդ 2 շաբաթներին Փաշինյանի վարչական ռեսուրսի շնորհիվ մի քանի հարյուր մարդ էր մասնակցում, այս շաբաթ այդքանն էլ չի եղել:

ՔՊ քարոզարշավ՝ բյուջեի հաշվին․ «Հրապարակ»

Ակնհայտ է, որ բյուջեի հաշվին ՔՊ-ականները կուսակցական քարոզարշավ են իրականացնում, քանի որ առաջիկայում ՔՊ նախընտրական ցուցակները կազմելու ժամանակ եւս ընտրիչները պետք է որոշեն ցուցակի կազմը` առաջադրված ՔՊ-ականներից։

Թալինի սխեման․ ինչպես է Տավրոս Սափեյանը տարիներ շարունակ համայնքի հաշվին «գազալցվում»․ Anticor.am

Սակայն փաստացի իրավիճակը չի փոխվել․ ընտանիքի փոխարեն, պարզվում է, հայտնվել է կուսակցական գործընկեր։

«Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել

«Աստղիկ» բ/կ-ում գիշերը նորածին է մահացել։ Այս մասին հայտնում է radar.am-ը։

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աիդա Ա․-ն դանակահարել է մորաքրոջը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Արմենուհի Բ․-ին։

Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կազմում է մոտավորապես 8,970 ԱՄՆ դոլար․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը, որը կազմում է մոտավորապես 8,970 ԱՄՆ դոլար։