Այսօր վթարի են ենթարկվել ծնողներս: Փառք Աստծո, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-գրել է նա:
Տեղում պարզվել է, որ մահացածը 1-ամյա Մոնթե Հ.-ն է, և ըստ հարազատների՝ երեխային հայտաբերել են մահացած։
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային:
Այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում կրակոցներ էին հնչել ու սպանվել էր Գրիգոր Օհանյանը։ Մերձավան բնակավայրի ՔՊ-ական վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը միջադեպի հիմնական դերակատարներից մեկն էր, որը տանը նստած հետևում էր, թե ինչպես էին մի խումբ տղաներ ծեծում միմյանց, որից հետո հնչեց կրակոց ու սպանվեց Գրիգոր Օհանյանը։
Հանրային տրանսպորտում չվճարող ուղևորներին տուգանելու մեխանիզմն արդյունք է տվել։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այս պահին 37 աշակերտ է սովորում դպրոցում և հինգ երեխա նախակրթարան է հաճախում։ Ընդհանրապես գյուղից արտագաղթ չի եղել։ Այս պահին կոնկրետ Կիրանց գյուղում պետական ծրագրով, 16 միլիոնանոց ծրագրով 53 տուն է կառուցվում: ԱԺ-ում լրագրողներին ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Նոյեմբերի 3-ից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ-Գլինկայի փ. խաչմերուկից մինչև Սարալանջի շրջանցիկ ճանապարհ-Արմենակյան փ. խաչմերուկ կարգելվի 2.5 տ-ից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների երթևեկությունը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։
Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է պահանջվել Վեհափառին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովհաննավանքի ֆեյք պատարագի փաստով, եւ հաղորդումն Արա Զոհրաբյանը նախօրեին ներկայացրել է դատախազություն։