Վերջին լուրեր

Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի

Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ ուղղվածության խմբակցությունները սեպտեմբերի 10-ի՝ լույս 11-ի գիշերը մտադիր են խնդրել նոր քվեարկություն անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Politico-ն։

Թրամփը ԵՄ-ին առաջարկել է մինչև 100% մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանի և ՉԺՀ-ի վրա՝ ռուսական նավթ գնելու համար. AFP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը կոչ է արել մինչև 100% մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանից և Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ Ռուսաստանի վրա «ճնշումը մեծացնելու» համար, որից այդ երկրները նավթ են գնում։ Դրա մասին հայտնել են Financial Times-ը և Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ժամկետային զինծառայությունը կդառնա 1,5 տարի

ՀՀ կառավարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի քննարկման պաշտոնական հարթակում տեղադրել է օրենքի նախագիծ, ըստ որի 2026 թվականի ամառային զորակոչից սկսած ժամկետային զինծառայությունը կդառնա 1,5 տարի ընդհանուր տևողությամբ՝ ներկայի 2 տարվա փոխարեն։

ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, այսպես եթե շարունակվի, թիվն ավելանելու է. Սերժ Սարգսյան

Ինձ վերաբերող հարցով ես որևէ մտավախություն չունեմ, ես միշտ վախեցել եմ, հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպոլիստների հակահայկական քաղաքականությունից, որ դեռևս շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին արդյոք մտավախություն չունի, որ Ադրբեջանի պահանջով իրեն կհանձնեն Ադրբեջանին:

Լարված վիճակ՝ Աբովյան–Եղվարդ ճանապարհին

Նոր Գեղի համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրակացրել․ նրանք պահանջել են ապահովել իրենց հողատարածքների ոռոգման ջուրը. ABC media-ի հետ զրույցում Նոր Գեղի վարչական շրջանի ղեկավար Արմեն Բաբախանյանը հայտնել է, որ խնդիրը կապված է եղանակային անբարենպաստ պայմանների հետ։

Ես այլևս չեմ աշխատի Եղիշե Մելիքյանի հետ, նույնիսկ տեսնել չեմ ուզում նրան. Հարոյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, թիմի ավագ Վարազդատ Հարոյանը շաբաթներ առաջ էր հայտարարել, որ հեռանում է հավաքականից։

Արարատում բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. 5 վիրավորից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։