Վերջին լուրեր

Քաշքշուկ և իրարանցում ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին դուրս են հանում ԱԺ-ից

Քաշքշուկ և իրարանցում ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին դուրս են հանում ԱԺ-ից

Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել․ «Հետք»

Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել․ «Հետք»

Թրամփին փոխանցվել է Իրանում 50 ռազմական թիրախների ցանկը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Միասին՝ ընդդեմ միջուկային Իրանի» կազմակերպությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին է տրամադրել Իրանում 50 ռազմական թիրախների ցանկն ու դրանց տեղակայման վայրերը։ 

Կրակոց օդաճնշիչ ատրճանակից, 2 վիրավոր երիտասարդ. ինչ է կատարվել «Մետրոնոմ»-ի գետնանցումում

Կրակոց օդաճնշիչ ատրճանակից, 2 վիրավոր անչափահաս․ ինչ է կատարվել «Մետրոնոմ»-ի գետնանցումում

ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին սիրիացի վարձկաններ են, որոնք գերեվարվել են 44-օրյա պատերազմի ժամանակ:

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա տղայի մարմինը

Երեկ՝ հունվարի 12-ին, Shamshyan.com-ը հայտնել էր, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, հրշեջ-փրկարարները դուրս էին բերել դի։

Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում. «BMW»-ն Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ հունվարի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհն արգելված հատվածով անցնող կին հետիոտնին։

Նախարարները ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել. գաղտնի հավելավճարներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը բոլոր նախարարներին ուղարկել է առանձին հարցումներ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել: Մինչ այդ, Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7–8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ:

Վահագն Խաչատուրյանը վերջին պահին փոշմանել է․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը տարեվերջին որոշել է այցելել առաջնագիծ, թերեւս վերականգնել նախկին նախագահների կողմից տարիներ շարունակ ավանդական դարձած տարեվերջյան այցերը սահման պահող զինվորներին, նախապես տեղեկացվել է նրա այցի մասին, որը նախատեսված է եղել Երասխի հատվածում։ Խաչատուրյանի այցին ընդառաջ, մի քանի օր շարունակ նախապատրաստել են դիրքերը, մաքրել, համապատասխան կահավորել, սակայն վերջին պահին Խաչատուրյանը հրաժարվել է առաջնագիծ այցից եւ սահմանափակվել է միայն Արարատի զորամաս այցելությամբ, որի մասին նաեւ պաշտոնական հաղորդագրությամբ է տեղեկացվել.

«Արցախի հերոսի» կոչումից զրկված Կարեն Շաքարյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»

Արցախի հերոսի կոչումից իրեն զրկելու մասին Արցախի նախագահի որոշումը գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը ցնցումներով է ընդունել։ Նրա մերձավորներից մեկը մեզ պատմեց, որ Շաքարյանն արդեն քանի օր է՝ դեպրեսիայի մեջ է, չի շփվում մերձավորների հետ, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Հիշեցնենք․ նա մասնակցում էր Սուրբ ծնունդի օրը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հակաեկեղեցական «ուղտերթին», որից օրեր անց ԱՀ ԱԺ նախագահի հրամանով զրկվեց հերոսի կոչումից։