news-details
Հասարակություն

Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Տեղում պարզվել է, որ այրվել է «Chevrolet Volt» մակնիշի (էլեկտրական) ավտոմեքենան և գույքը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 
 
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:  

Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/04/16/1281783