news-details
Հասարակություն

«Կարմիր դուռ, դեղին դուռ». ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել խաղը դեռահասների մոտ

News.am-ը գրում է.

Վերջերս դեռահասների շրջանում լայն տարածում ստացած «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղը անհանգստությունների ու քննարկումների առիթ է դարձել։

Օրեր առաջ մայրաքաղաքի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի մի քանի աշակերտ փորձել են խաղալ «Կարմիր թե դեղին դուռ կոչվող» խաղն ու երբ ուսուցիչները նկատել և միջամտել են, աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից NEWS.am–ին հայտնեցին, որ դպրոցի բուժքույրն է օգնություն ցուցաբերել, շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն չի եղել։ Դեպքից հետո դպրոցի տնօրինությունը ոչ միայն այդ երեխայի, այլև մյուս աշակերտների հետ է զրուցել, իրազեկել տարածված խաղի ու դրա հետևանքների մասին։

«Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղի ու երեխաների վրա դրա ունեցած ազդեցության մասին արդեն բոլոր դպրոցներում գիտեն, քայլեր են ձեռնարկում երեխաների շրջանում խաղի տարածումը կանխելու ուղղությամբ։