«Հեղուկ գազի շուկայում առկա խնդիրները մի քանի օր հետո էականորեն կկարգավորվեն»,- տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով՝ հեղուկ գազով բեռնված մեծ թվով մեքենաներ ռուսական կողմում ձյան պատճառով մի քանի օր չէին կարողանում հասնել, այժմ արդեն գալիս են:
Ամենատարածված կարծիքը, թե QR կոդերի կիրառումն է թանկացման հիմքը, փորձագետների մի մասի համար համոզիչ և սպառիչ չէ։ Առաջին հիմնավորումն այն է, որ դա չէր կարող այնքան մեծ ծախսեր առաջացնել տնտեսվարողների համար, որ օրինակ թթվասերը մեկ օրում 50-60 դրամով թանկանար։
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը, որը կազմում է մոտավորապես 8,970 ԱՄՆ դոլար։