Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ վաղ թե ուշ Կաթողիկոսն ինքնակամ հրաժարական է տալու, որքան էլ որ տարբեր քաղաքական ուժեր նրան հորդորում են չդիմել այդ քայլին:
Նրա խոսքով՝ Հայաստանում երբևէ՝ անգամ ամենասուր քաղաքական հայտարարությունների պարագայում, հարց չի դրվել այն մասին, որ փոխհատուցում չի տրամադրվի․ «Որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»։
Սարիկ Մինասյանն էլ, որը սոցիալական ոլորտում աշխատանքի փորձ ունի, զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավարի պաշտոնը, կնշանակվի նախարար։
Ըստ լրատվամիջոցի` պատճառն այն է, որ նա համաձայն չէ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարության դիրքորոշմանն ու գործարար Սամվել Կարապետյանի կալանքին:
160 հազար մարդ հանրային վայրերում, որից ավելի քան 50 հազարը՝ միայն Սեւանի ափին։ Այս թվերի մեջ չեն կարող դեր ունեցած չլինել ՆԳՆ ոլորտի մեր բարեփոխումները։
160 հազար մարդ հանրային վայրերում, որից ավելի քան 50 հազարը՝ միայն Սեւանի ափին։ Այս թվերի մեջ չեն կարող դեր ունեցած չլինել ՆԳՆ ոլորտի մեր բարեփոխումները։
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳ նախարարության, նա ցանկանում է վերականգնել վարորդական իրավունքը:
«Ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, և կհաջորդեն դասընթացները՝ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար։ Նրանք կսովորեն, թե ինչպես իրականացնել վերահսկողությունը տրանսպորտում՝ խախտումների արձանագրման համար», - նշեց Գրիգորյանը։
Մեր սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, մեր նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու հատկապես մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։
Հունիսին արձանագրվել է ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 796 հազար 473 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։
Մայր Աթոռը Վեհափառից «ազատագրելու» Նիկոլ Փաշինյանի ձգտումների, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու և իր ամուսնու՝ այլ եկեղեցու հետևորդ լինելու, աղանդների ու աղանդավորական շարժումների վերաբերյալ MediaHub-ը զրուցել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գյումրու մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա։