Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված «Toyota»-ի և «Opel»-ի վրա

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վրա: 

Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

Երևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: ​​Մարզերում ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 9-11-ին` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Կնոջ սպանության մեղադրանքով Նարեկ Սարգսյանի գործով նիստին ներկա քաղաքացին հայտարարել է՝ ինքն է կատարել սպանությունը և դիմել փախուստի, Նարեկ Սարգսյանը հունից դուրս է եկել, կարգադրիչ է մահացել՝ սրտի կանգից

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել  է ՝ սրտի կանգից։

Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, ArmeniaSputnik-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել է նա: Ըստ ԶԼՄ-նեիր՝ պատահարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։

Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը՝ նշելով, որ կրակոցները գիշերային ժամերին են միայն հնչում։ «Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, բայց արդեն 15 օր է՝ ակտիվացել են։ Ես անձամբ երկու անգամ եմ լսել, բայց գյուղացիները գիշերը զանգում են, կամ առավոտյան գալիս են, ասում են, որ էլի կրակոցներ են լսվել։ Բարեբախտաբար, գյուղում ո՛չ մարդ, ո՛չ կենդանի չի տուժել, գույք էլ չի վնասվել»,- ասաց վարչական ղեկավարը։

Ինչու են ՀՀ քաղաքացիության համար դիմած արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշում Ադրբեջան. ՆԳՆ-ն պարզաբանում է

«Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9,303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը

Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում

Ղեբրեյեսուսը հիշեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ աշխարհում պաշտոնապես մահացել է 7 միլիոն մարդ, թեև ԱՀԿ-ն զոհերի թիվը գնահատում է 20 միլիոն։ Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ համավարակը «ավելի քան 10 տրիլիոն դոլարի վնաս է հացրել համաշխարհային տնտեսությանը»։

Կառավարությունը ԼՂ-ից տեղահանված սոցիալապես խոցելի ընտանիքների համար կգործարկի աջակցման լրացուցիչ ծրագիր

«Մենք հասկանում ենք, որ այս փոփոխության արդյունքում կարող են լինել ընտանիքներ, որոնք չեն կարողանալու  հոգալ իրենց բնականային վարձի հարցը։ Եվ կառավարությունն արդեն իսկ որոշել է այս փոփոխված ծրագրին զուգահեռ մեկ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որը արդեն ընտանիքի եկամուտները կհաշվի և կորոշի՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա՞, թե՞ չկա»,-նշեց փոխվարչապետը։ 

Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով». Էլինար Վարդանյան

Իրականում սա ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերում չորս պատերի հետևում բանտարկված, կյանքի համար ոչ պիտանի պայմաններում պահվող, ինքնուրույն պաշտպանվելու հնարավորությունից զրկված մարդուն։ Սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ վերաբերմունքային խնդիր է։ Եվ հենց դա է պատճառը, որ պետության հսկողությանը հանձնված, փակ հաստատությունում գտնվող մարդկանց բարձրացրած խնդիրները չեն լուծվում, կամ ավելի ճիշտ լուծվում են մահակներով, ծեծ ու ջարդով։