Դատախազությունը ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ռոբերտ Թամարյանին այս տարվա 2025թ․ մայիսի 8-ին Սրբուհի Գալյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։ Ուղիղ մեկ տարի նա այդ հիմնարկի պետի պաշտոնակատարն էր, մինչ այդ եղել է պետի տեղակալը։
«Եթե Ալեն Սիմոնյանը երեք օրվա ընթացքում չտարածի որևէ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություն եմ անում, ապա ուզում եմ, որ իմ հայրենակիցները իմանան, որ նա հերթական անգամ մանիպուլացնում է, և մենք գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ»,-նշել է Համբարձումյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել Հովհաննավանքից, որտեղ իշխանության մյուս ներկայացուցիչների հետ մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին:
«Այսօր առավել ևս մենք պետք է խելոք լինենք, համախմբված լինենք: Դուք բոլորդ էլ հասկանում եք ինչ է կատարվում խոշոր տիրույթներում՝ այս մի կտորը պահենք»,- նշել է նա:
Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյաննն այսօր պատրաստվում է ժամերգություն անցկացնել։ Նա հայտարարեց, որ ոչ միայն այսօր, այլև վաղը և մյուս օրերին եւս ինքը ժամերգություն է անցկացնելու Հովհաննավանքում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում կմասնակցի ևս մեկ պատարագի։ Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութի միջոցով։
Մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ: Այս մասին այսօրվա ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: