«Շնորհավոր բոլոր նրանց, ովքեր կյանք են պարգևել, դեռ պարգևելու են, ուժ են տալիս ու սիրում առանց պայմանների». Նազիկ Ավդալյան

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ինստագրամյան իր էջում Ապրիլի 7-ի առթիվ շնորհավորել է բոլոր մայրերին և գրառում արել. «Կնոջ գեղեցկությունը միայն արտաքինը չէ, այլ՝ համառությունը, հզորությունը, մայրանալու պատրաստակամությունն ու նուրբ սիրտ ունենալու խիզախությունը։ Շնորհավոր ապրիլի 7, շնորհավոր մամ ջան, շնորհավոր բոլոր նրանց, ովքեր կյանք են պարգևել, դեռ պարգևելու են, ուժ են տալիս ու սիրում առանց պայմանների»,- գրել է Նազիկ Ավդալյանը:

«Չեմ հավատում, դու հզոր մանիպուլյատոր ես». Ելենա Բորիսենկոն անդրադարձել է Անդրեի նախկին կնոջ գրառմանը

«Ես միշտ պաշտպանում եմ կանանց և երբեք մեկնաբանություններ չեմ թողնում չափազանց անձնական թեմաներ քննարկող գրառումների տակ:  Բայց ես քեզ չեմ հավատում, իբրև բարձրացնում ես ցավոտ թեմա կանանց համար և կոչ ես անում չլռել՝ բերելով քո օրինակը, բայց դու հզորագույն մանիպուլյատոր ես: Կյանքի փորձ ունեցող մարդը կարդալով քո գրառումը կտարբերի ճշմարտությունն ու սուտը: Ես վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի, և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտությունից:  

Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված․ Անի Օհանյանը՝ Անդրեից բաժանվելու պատճառների մասին

Երգչուհի Անի Օհանյանը, երգիչ Անդրեի հետ ամուսնալուծության լուրերի ֆոնին, առաջին գրառումն է արել ենթադրյալ բաժանումից հետո: Նա ինստագրամյան էջում խոստովանել է, որ կարծում էր, թե կարող էր «փրկել ընտանիքը և փոխել նրան (հավանաբար նկատի ունի Անդրեին-Խմբ.) դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր»: