Այսօր կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Ջրասուզակները ջրամբարի տարածքից դուրս են բերել մեկի մարմինը, շարունակվում է երկրորդի որոնողական աշխատանքները։
Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվում է ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից։
Կասկածելի վարքագիծ, փախուստի փորձ և փրկված կյանք․ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Ցավով և վրդովմունքով տեղեկացանք, որ ԱՄՆ-ում կայացած հյուրախաղերի ընթացքում հումորիստի ներկայացումներից մեկում հնչել են գռեհիկ և վիրավորական արտահայտություններ, որոնք ուղղված են եղել ինչպես Բելգիայի հայկական համայնքին, այնպես էլ Հայր Զատիկին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8):