Էսօր մեր ղեկավարն ու առաջին տիկինը էս ի՞նչ են խոսում,էս ո՞նց են խոսում, մենք պիտի ամաչեինք. Լևոն Հարությունյան

«Իմնեմնիմի» փոդքաստի եթերում Լևոն Հարություննյանն էր, ով բավականին էմոցիոնալ ու անկեղծ խոսեց ներկայիս իշխանության մասին։

Հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին անհետ կորած համարվող թուրք երիտասարդի դին

Հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին անհետ կորած համարվող թուրք երիտասարդի դին։ Այս մասին հայտնում է guvengazetesi.com.tr կայքը:

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի: 

ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը կհանձնվի Հայաստանի իրավասու մարմիններին

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պшյթուցիկի նմանվող կասկածելի իր. ժամանել են սակրավորները

Այսօր՝ ապրիլի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված: 

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

​Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Հրազդանի կիրճում բախվել են «Hyundai»-ը և «Լադա»-ն․ կա 3 տուժած

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սարգիս Ն․-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վրեժ Ղ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

1,5 ամիս առաջ ենք խոսել հայրիկիս հետ, նույն բաներն է ասում. օրը 6 անգամ դեղ է խմում. Վերա Խաչատրյան

Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը Բաքվի բանտից ամիսը մեկ անգամ հեռախոսազանգ է ունենում ընտանիքի անդամների հետ։

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2115»-ը. վերջինը հայտնվել է դաշտում

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Honda Elysion» և «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Նոյեմբերյանի հանդիսությունների սրահներից մեկում

Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի տարածքում գտնվող «Տարոն» կոչվող հանդիսությունների սրահի մոտ վիճաբանություն է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով

Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել  է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:

Արմավիրի մարզում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Լուկաշին գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրшերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սևադա Ս.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ն-ին: