«Իրավունք» թերթը գրում է. «Արցախը եւ Կաթողիկոսին ուրացած Արցախի երբեմնի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ չի բացառվում առաջիկայում Կաթողիկոսի հետ հանդիպում խնդրի ու փորձի ներում ստանալ. «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»,-անկեղծացել է վերջինս մտերիմների շրջանում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 7-ին՝ ժամը 09:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 1 նրբ., Արամի նրբ., Մ.Սարյանի շենք 2 ,Արամի շենք 24/1 ,Դ.Դեմիրճյանի, 2-10 տների ջրամատակարարումը:
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում թուրքական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարը Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի մոտ՝ Դեֆանս նորակառույց թաղամասի հարևանությամբ, բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին։
Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ՝ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը, գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները, որոնք վերաբերում են ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին:
Այսօր կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Չէ, մեկը մյուսի հետ կապ չուներ։ Մեր հարաբերությունները շատ հետո սկսվեցին։ Կարծում եմ՝ գոնե առայժմ մենք լրացնում ենք իրար։ Երկուսս էլ ազատ մարդիկ ենք. այնպես չէ, որ պարտավորություններով ծանրաբեռնված ենք։ Ինքն իր երեխաներին է նվիրված, ես՝ իմ երեխաներին, եւ մենք բավական համերաշխ ենք։ Եվ հա, մենք իրար հետ ենք (ժպտում է,- հեղ․)։ Շատ կարեւոր է կողքիդ ունենալ մի մարդու, որը քեզ հասկանում է, եւ որին դու ես հասկանում։ Մենք լրացնում ենք իրար։