ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ներգաղթյալներին արտաքսման որոշումից հետո օրական տուգանել 998 դոլարով, եթե նրանք չլքեն երկիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր տեսած փաստաթղթերին։ Ովքեր չեն վճարի գումարը, նրանց ունեցվածքը կբռնագրավվի։ Ըստ բարձրաստիճան աղբյուրի, որը ցանկացել է անանուն մնալ, Թրամփի վարչակազմը նախատեսում է հետին թվով նման տուգանքներ կիրառել մինչև հինգ տարի ժամկետով: Դա կարող է հանգեցնել ավելի քան մեկ միլիոն դոլարի տուգանքների գոյացմանը: Հրատարակության զրուցակիցները նշել են, որ օրենքը ավելի հավանական է՝ անհրաժեշտ է ներգաղթյալներին վախեցնելու համար։ Սահմանափակումները բխում են 1996թ. ընդունված օրենքից: Թրամփն օրենքն օգտագործել է 2018-ին իր առաջին պաշտոնավարման ընթացքում՝ հարյուր հազարավոր դոլարների տուգանքներ սահմանելու համար 9 ներգաղթյալի նկատմամբ, որոնք ապաստան էին գտել եկեղեցիներում: Հաջորդ նախագահ Ջո Բայդենը վերջ էր դրել այս քաղաքականությանը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ԱՄՆ-ն կբարձրացնի Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը ևս 50%-ով՝ հասցնելով 104%-ի։ Սպիտակ տան պաշտոնյան CNBC-ին տված հարցազրույցում հաստատել է, որ չորեքշաբթի (ապրիլի 9-ին) չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը կբարձրանան մինչև 104%: «Նախագահ Թրամփը կարծում է, որ Չինաստանը ցանկանում է գործարք կնքել, սակայն նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես դա սկսել: Եթե Չինաստանը գործարք կնքի, Թրամփը գթասիրտ կգտնվի»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։
Տարիներ շարունակ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի առյուծի բաժինը ընկնում էր Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերին։ Դա այն աջակցությունն էր, որ Վաշինգտոնը տրամադրում էր ոստիկանությանը, արդարադատության ոլորտին, դատական համակարգին, տնտեսական որոշ ծրագրերին և այլն։ Հիմա, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ։ Եթե ամերիկյան օգնության ծրագրերն այլևս չեն քննարկվում, USAID-ն այլևս չկա, ապա փոխգործակցության ոլորտներն էլ էապես նվազել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Սակայն այսօր բացվում է նոր հնարավորություն, և դա տեղի է ունենում Թրամփի կողմից նախաձեռնված մաքսատուրքերի պատերազմի արդյունքում։ Արդեն շուրջ 50 երկիր ցանկություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ նոր առևտրային պայմանների շուրջ, ինչը օգտակար է լինելու թե՛ ամերիկացիներին, թե՛ գործընկերներին։ Հայաստանը, իհարկե, առևտրի փոքր ծավալներ ունի ԱՄՆ-ի հետ, բայց մեր արտահանումը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հետևաբար, սա մի ոլորտ է, որտեղ պետք է աշխատել (չնայած՝ ո՞վ աշխատի)։ Վերջիվերջո, դժվար է չէ՞ Թրամփի թիմին հիմնավորել, թե ինչու պետք է Հայաստանում ամերիկյան մեքենաները մաքսազերծվեն 30+% ով (իրեն բնականաբար չի հետաքրքրում, որ մնացածն էլ նույն մաքսատուրքն ունեն), Apple-ի և այլ ամերիկյան ընկերությունների վրա կիրառվի բարձր մաքսատուրք, իսկ ինքը մեզ վրա 10% լրացուցիչ մաքսատուրք չսահմանի»,- գրել է նա:
Ադրբեջանական քարոզչությունն ու կեղծիքը ֆիլտրում ես ու տեսնում, որ Բաքվի բանտում արդեն 1.5 տարի նստած հայն ասում է` այո´, ես դեմ եմ եղել Արցախի ադրբեջանական ինտեգրացիային:
Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, մենք ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ: Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, դա սպառնում է Իսրայելի անվտանգությանը։ Մենք դեմ ենք դրան և ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ։ Ես այդ մասին ասացի նախագահ Թրամփին, որը և՛ իմ ընկերն է, և՛ Էրդողանի ընկերը», - հավելել է նա։ Ավելի վաղ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել լուծելու Թուրքիայի և Իսրայելի միջև տարաձայնությունները։
Տիկտոկեր և դերասանուհի Մագա Հարությունյանն այն հայտնիներից է, ով չի դադարում ամենօրյա ակտիվությունն իր ինստագրամյան հարթակում: Մագայի անձի շուրջ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։ Մագան ամեն բան անում է մշտապես հետաքրքրությունը պահելու հարցում:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է ապրիլի 10-ին, Ստամբուլում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ Ռուսական պատվիրակությունը շարունակելու է գլխավորել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը՝ նշելով, որ կրակոցները գիշերային ժամերին են միայն հնչում։ «Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, բայց արդեն 15 օր է՝ ակտիվացել են։ Ես անձամբ երկու անգամ եմ լսել, բայց գյուղացիները գիշերը զանգում են, կամ առավոտյան գալիս են, ասում են, որ էլի կրակոցներ են լսվել։ Բարեբախտաբար, գյուղում ո՛չ մարդ, ո՛չ կենդանի չի տուժել, գույք էլ չի վնասվել»,- ասաց վարչական ղեկավարը։
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակիցը Վազգեն Թևանյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում առանց պայքարի դարձավ բրոնզե մեդալակիր: 65 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թևանյանը պետք է մրցեր վրացի ըմբիշ Գոգա Օտինաշվիլի հետ, բայց նա վնասվածքի պատճառով չի ներկայացել մրցմանը։
«Անգելինայի ոչ միայն անունն է հրեշտակային, այլ նաև նրա սրտիկը ...
Ես ՔՊ-ից ընդհանրապես վիրավորված չեմ։ Շնորհակալ եմ ՔՊ-ին, որ Ասլանյանին վերադարձրեց Ասլանյանին։