«Ռուսաստանի կողմից Չինաստանի ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավվածությունը Եվրոպայում այս պատերազմին հստակ ազդանշան է, որ Պուտինը պատրաստվում է անել ամեն ինչ պատերազմը դադարեցնելուց բացի: Նա փնտրում է պայքարը շարունակելու ուղիներ: Սրան միանշանակ պետք է արձագանքեն ԱՄՆ-ն, Եվրոպան և աշխարհում բոլորը, ովքեր ցանկանում են, որ խաղաղություն լինի»,- ասել է նա։
Դատարանը մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին։
«Դատարանում արված լուսանկարում երևում է, որ նրա ճակատին կապտուկներ կան, հնչել են խոշտանգումների մասին մեղադրանքներ, որոնք հերքվել են Ադրբեջանի կողմից: Բաքուն պնդում է, որ կալանքի ընթացքում Վարդանյանի իրավունքները հարգվում են: Սա դրամատիկ անկում է մի մարդու համար, ով իր հարստությունը վաստակել է Ռուսաստանում և ժամանակին շփվել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ջորջ և Ամալ Քլունիները», - ասվում է անդրադարձում:
Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Մոսկվան պարտավոր չէ իսլամական երկրի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակում ռազմական օգնություն ցուցաբերել Թեհրանին. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հետ։ Այս մասին գրել է Մարտուն Գրիգորյանը:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 8-ին, մրցագորգ դուրս եկավ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։
Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն: Հայտնում են ՊՆ-ից:
Երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի սկանդալային գրառումը չի դադարում քննարկվել համացանցում: Լրագրող, հաղորդավար Արա Ղազարյանն այն քիչ հայտնիներից է, ով իր ինստագրամյան էջում անդրադարձել է թեմային ու նշել, որ պետք չէ մոռանալ անմեղության կանխավարկածի մասին։
«Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9,303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։
Երեկ դատախազությունից FactorTV-ին տեղեկացրեցին, որ երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել:
Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:
«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում (նկատի ունի ԱՄՆ-ի մտադրությունների-Խմբ.), գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- ավելի վաղ գրել էր Արաղչին X սոցիալական ցանցում։
Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բյուջեն կլինի 1 տրիլիոն դոլարի չափով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել: