Վերջին լուրեր

«Հետնաբեմում կոնֆլիկտ եղավ»… ինչն էր Գայա Արզումանյանի և Վարդուհի Վարդանյանի վեճի պատճառը

Երգչուհու վատագույն հիշողությունը կապված է լուսահոգի  Վարդուհի Վարդանյանի հետ. տարիներ առաջ ունեցած կոնֆլիկտը Գայան հիմա ժպիտով է հիշում.

Գալստանյանն ինձնից պահանջում է 6, մյուսներից՝ 3-ական միլիոն դրամ. ինչի՞ փողն է քչություն անում. Ալեքսանյան

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Բագրատ Սրբազանի կողմից իր դեմ ներկայացրած հայցադիմումին։

Չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից. Արսեն Թորոսյանի արձագանքը

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հաստատել է, որ իր նկատմամբ 9 մլն դրամի չափով հայցի ապահովման միջոց է կիրառվել։

Իշխանությունը մտադիր է Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ․ առայժմ նրան կփոխարինի տեղակալը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները նախնական որոշում ունեն Պետական վերահսկողության ծառայությունում առաջիկայում ղեկավար չնշանակելու: Ըստ նույն աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՊՎԾ-ի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով արդեն նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հավատարիմն է դարձել, իսկ ավելի ուշ՝ հետո, կորոշեն ինչ անել այդ կարեւորագույն պաշտոնի կապակցությամբ:

Արմեն Գևորգյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն. Hetq.am

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և ընտանիքի անդամներին 2025թ․ հուլիսի 24-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրին ծանոթանալու նպատակով։ Այս մասին գրում է Հետքը:

«Հրապարակ». «Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին

Մինչ ընդդիմադիր դաշտում ծանութեթեւ են անում Եկեղեցու դեմ գրոհին հակազդելու հարցը, ավելի ճիշտ` սպասում են Վեհափառի կոչին եւ չեն ուզում ռիսկի գնալ ու պայքարն առաջնորդելու կոչեր հնչեցնել, միայն հարցազրույցներ են տալիս, թե Եկեղեցու դեմ պատերազմը պետության լուծարման է հանգեցնելու, իսկ Փաշինյանը կազմակերպչական աշխատանք է տանում:

Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա

Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշիվների վրա՝ Սամվել Կարապետյանի պահանջով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ստում է. վթար՝ Ռ.Պետրոսյանի՝ ՀԷՑ գալուց առաջ

Նիկոլ Փաշինյանի ֆեյքի համարում ունեցող Տարոն Չախոյանի հետ փոխկապակված կայքը սուտ տեղեկություններ է հրապարակում:

Փոխել աշխատաժամանակի ռեժիմը, տրամադրել ընդմիջումներ․ ԱԱՏՄ-ի հորդորը՝ գործատուներին

Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։

Հայկական ֆերոմոլիբդենի արտահանումը կրճատվել է. ԶՊՄԿ-ն մեծ քանակի չմշակված հումք է արտահանում. Hetq.am

Հայաստանի մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներից մեկի՝ ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը մեծ թափով կրճատվել են։ Դրա փոխարեն երկիրը սկսել է ավելի շատ չմշակված մոլիբդեն արտահանել՝ խտանյութի տեսքով։ Գրում է Հետքը:

Երգչուհի Մալենան նոր ֆոտոշարք է ներկայացրել

Մալենան իր ինստագրամյան էջում հերթական ֆոտոշարքն է հրապարակել, լուսանկարներում երգչուհին կրում է կարճ, ճերմակ զգեստ և անչափ գեղեցիկ տեսք ունի։

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում դժվարին շրջան է սկսվել, Կրեմլը հույս ունի՝ կանցնի. Պեսկով

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում դժվարին շրջան է սկսվել, Կրեմլը հույս ունի, որ այն կանցնի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

2018-ին Սերժին մերժեցիք ու Արցախն ընկավ, Վեհափառ մերժելով Հայաստանն ենք կորցնելու․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նիկոլի ծրագիրն է՝ հուլիսի 27-ի Պայծառակերպության  տոնի աղոթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի։ Ակնհայտ է, թե ինչ ծրագիր ունի կապիտուլյանտը։ Պայծառակերպության տոնին ընդառաջ նա փորձելու է «հավատացյալների» բազմությամբ, սաղմոսներ կարդալով, մտնի Մայր տաճար աղոթքի ու այլեւս օկուպացնի Մայր տաճարը։ Այդ ամենը կուղեկցվի «փարիսեցիներից եկեղեցին ազատելու»  ու «սիրո ու համերաշխության» կոչերով։

Եթե հայերը չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. Մարգարիտա Սիմոնյան

Եթե հայերը չհեռացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. նման կարծիք է հայտնել Russia Today միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: