Աչքներդ լույս, ՀՀ քաղաքացիներ, ՀԷՑ-ի նոր պետական կառավարիչն այսօր չբացառեց հոսանքի գնի առաջիկա թանկացումը՝ հայտարարելով, որ չի կարող երաշխավորել, թե հոսանքի սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց կարող է երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական ցուցանիշներից։ Երևանի հասարակական տրանսպորտի գնի թանկացման պատճառաբանության նման՝ մի օր էլ ասելու են, թե մեր մատակարարած հոսանքը «ոսկե կաբելներով» է գալիս, հետևաբար պետք է թանկ վճարեք։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Շառլ Ազնավուրի արձանի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է Երևանի բյուջեի հաշվին, հատկացվել է շուրջ 85 մլն դրամ։
Ասված է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տարածած հայտարարության մեջ։
Երեկ՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակարաններից մեկից 8-ամյա երեխան դուրս է եկել և չի վերադարձել։
Զրույցի ընթացքում Մերին պատմեց թե ինչպես է իր հայրը, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, կիսատ թողել կարիերան հանուն՝ ֆիզիկապես աղջկա կողքին ներկա լինելու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համապատասխան օրինագիծը Թուրքիայի Միլի Մեջլիս է ներկայացրել թուրքական ազգայնական İYİ (Լավ կուսակցություն) կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն, այն ստորագրել է այդ կուսակցության 28 պատգամավոր:
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում:
«Քիչ առաջ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է բերման ենթարկվել քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին:
«Այսօր Քննչական կոմիտեն հայտարարեց, որ 27 տարի առաջվա աղմկահարույց հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է: ՔԿ-ն հայտնում է, որ պարզել է․ «Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն»։
ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության և կայունության խթանման ջանքերին Հարավային Կովկասում. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղության խոսնակ Թեմմի Բրյուսը: