news-details
Հասարակություն

Փոխել աշխատաժամանակի ռեժիմը, տրամադրել ընդմիջումներ․ ԱԱՏՄ-ի հորդորը՝ գործատուներին

Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։

Տեսչական մարմինը հիշեցնում է՝
-բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։

«Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է
-ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ,
-անհրաժեշտության դեպքում՝ փոխել աշխատաժամանակի ռեժիմը,
-տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում,
-ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։

Կոչ ենք անում բոլոր գործատուներին

-ցուցաբերել բարձր պատասխանատվություն,
-ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը,
-խստորեն հետևել օրենսդրական պահանջներին։

Հիշեցնում ենք, որ տեսչական մարմինը վերահսկում է օրենքի պահանջների կատարումը և խախտումների դեպքում կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։