Տուժած երեք երեխաներից երկուսի առողջական վիճակում արձանագրվել է աննշան դրական տեղաշարժ, սակայն բժիշկները նրանց վիճակը դեռևս գնահատում են ծանր։ Իսկ մեկ տարեկան փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Այսօր Ալեն Սիմոնյանը ճեպազրույց տվեց, որի ընթացքում լեզվակռիվ ունեցավ լրագրողների հետ ու դադարեցրեց ճեպազրույցը։ «Դու բանտում կլինեիր»,- ասաց նա լրագրողին։
Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Էրիկ Դ․-ն իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը՝ տապալել այն, ապա բախվել է երկաթե կրպակին։
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։