news-details
Հասարակություն

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները

Մինչ այս օրերը հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» տիկտոկյան հարթակում արդարացիորեն պահանջում է, որպեսզի իրավապահները բացահայտեն ամիսներ առաջ իր տունը թալանած գողերին՝ եթերներում հայտնելով նաև, որ ինքը օրինապահ քաղաքացի է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Թու թու թու Լավան» իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով «Ռոսիա մոլլ»-ի դիմաց կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։

Արդյոք խախտում կատարելու համար «Թու թու թու Լավան» կենթարկվի վարչական պատասխանատվության՝ պարզ կլինի առաջիկայում։

Եթե Երևանի պարեկները, որոնց ծառայությունից «Թու թու թու Լավան» բավականին գոհ է, հայտնաբերեն նրան, գուցե այդ ընթացքում էլ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերեն բլոգերի տունը թալանողներին և նրա տանից հափշտակված գողոնը։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է «Թու թու թու Լավան» խախտում երթևեկության կանոնները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 

Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/04/13/1303419