news-details
Հասարակություն

«Mercedes»-ը բախվել է Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող միկրոավտոբուսին․ վիրավորների թվում կան անչափահասներ

Ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի պատճառը եղել է Ծաղկաձորից դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում առաջացած սողանքը, որը լցված է եղել ճանապարհի երթևեկելի գոտում, և «Mercedes»-ի վարորդը դեպի Հրազդան ընթանալիս հայտնվել է սողանքի հետևանքով առաջացած ջրափոսում և, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել միկրոավտոբուսին, որում եղել է մոտ 10 ուղևոր։

Վիրավորների մեջ կան անչափահասներ։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության և եղել են սթափ»,-հայտնում է shamshyan.com-ը։