Վերջին լուրեր

Երեխայի մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. կա ձերբակալված

Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Մի քայլ արեց, որը ես չկարողացա ներել և այդ կապը կտրվեց». Մարինա Թագակչյանը՝ Էրիկ Կարապետյանի մասին

Ներելը մեծ առաքելություն է, բայց չեմ կարողանում ներել: Հոգուս խորքում չեմ կարողանում ներել, կարող եմ տվյալ մարդու հետ խոսել, շփվել, բայց ներքուստ չեմ ներում»,- «Rendez-Vous» հաղորդման շրջանակներում պատմել է երգահան Մարինա Թագակչյանը: 

«Թքեմ քո դոշին, Արցախի դրոշին». փաստաբանը հաղորդում է ներկայացրել իշխանության աջակցի վերաբերյալ

Քիչ առաջ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ հիշեցնելով, որ էս տականքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Այս մասին գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ու հրապարակել իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանի հայտարարություններն արցախցիների վերաբերյալ։

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն ներկայացվեց․ մանրամասներ

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Այս մասին հայտնում է Արա Զոհրաբյանը։

Այն վայրում, որտեղից գտել են Տիգրանին, նույնիսկ ես եմ եղել, ոչ մի հետք չկար. կամավոր

Օրեր տևած որոնումներից հետո երեկ Ծափաթաղի բնակիչ երեքամյա Տիգրանին գտել են մահացած։ Երեխայի մարմինը հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ 

Ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը դուրս է գրվել. ԱՆ

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ցուցմունքեր են տվել․ սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն․ փաստաբան

Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նշանակվել են փորձաքննություններ․ կատարվում է նախաքննություն․ ՆԳՆ-ն՝ 3-ամյա երեխայի մարմինը գտնելու մասին

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ծափաթաղ գյուղում անհետ որոնվող 3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածում

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը, հայտնում է Shamshyan.com-ը։