news-details
Հասարակություն

19-ամյա զինծառայող է մահացել

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

 

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,– ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վահեն 19 տարեկան էր, Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքից։