3–ամյա Տիգրան Օվանեսովը կորել է տան մոտակայքից, ArmeniaSputnik–ին ասաց Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը
«Ողջ գիշեր որոնել ենք, հիմա էլ ենք որոնում»,–ասաց նա։
Որոնողական աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։