news-details
Հասարակություն

4 երեխաների հայր․ ինչ ճանապարհ է անցել uպանված Վալոդյա Գրիգորյանը

Գիշերը Փարաքարում իր տան բակում սպանվել է համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, ով 42 տարեկան էր։ Նա ունի չորս երեխա։ Վ. Գրիգորյանը Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցության անդամ էր։

Ի՞ՆՉ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԱԼՈԴՅԱ ԳՐԳՈՐՅԱՆԸ։

Վալոդյա Գրիգորյանը ծնվել է 1983թ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում:

1991-2001 թթ. հաճախել է Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցը:

2001-2005 թթ. սովորել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ «Ֆիզկուլտուրան և սպորտը» մասնագիտությամբ, ստացել է «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի, կարատեդոյի մարզչի» որակավորում:

2016-2018թթ. ստացել է Կառավարման  մագիստրոսի աստիճան՝ Կառավարում մասնագիտությամբ:

2022թ.-ին  ավարտել է «Մատենա» միջազգային դպրոցի «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը։

2004թ. աշխատել է Մերձավանի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինությունում որպես սպորտ հրահանգիչ:

2005-2007թթ. աշխատել է Մերձավանի գյուղապետարանում:

2007-2011թթ. աշխատել է Մերձավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի համայնքային ծառայողի պաշտոնում։ Շնորհվել է համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2011-2016 թթ․ զբաղվել է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ:

2016թ-2021թ.եղել է «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ հիմնադիր տնօրենը:

2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:

2021-2025թ․ Փարաքար համայնքի ավագանու անդամ է և Փարաքար համայնքի «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար։

2025թ-ի ապրիլի 19-ին ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։