news-details
Հասարակություն

5 ժամից ավելի է՝ փրկարարը, պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները փնտրում են 3-ամյա Տիգրանին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում 3 տարեկան երեխա է կորել։

Արդեն 5 ժամից ավելի է՝ փրկարարները, պարեկները, համայնքային ու քրեական ոստիկանները, կարելի է ասել ողջ գյուղը Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն 3-ամյա տղային։ Նա մի քանի ժամ առաջ է կորել ու ծնողները, երբ տեսել են, որ երեխան տանն ու տան հարակից տարածքում չէ, ահազանգել են 911:

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են։

Աղբյուրը հայտնում է, որ որոնվող երեխան 3-ամյա Տիգրան Օ.-ն է, իսկ ծնողները նրան փնտրում եմ ժամը 15:30-ից սկսած։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։