news-details
Հասարակություն

64-ամյա ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել երեխաների մատները, քաշել մազերը

Մայիսի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ գյուղերից մեկի դպրոցի 64-ամյա ուսուցչուհին 2021թ-ից մինչև 2023թ-ի ընթացքում ՝ դպրոցի դասասենյակում ձեռքով, ինչպես նաև ցուցափայտով հարվածներ է հասցրել իր աշակերտներին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Պարզվել է, որ նա հարվածել է 10-ամյա աշակերտների մեջքին, գլխին, ձեռքերին, քաշքշել հագուստներից, ասեղով ծակծկել է երեխաների մատները, քաշել է երեխաների մազերը, քաշել ու ձգել է երեխաների ականջները։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։