news-details
Հասարակություն

Աղանդավորական կարգով ամուսնացածների հարսանքույրը Փաշինյանի դուստրն էր՝ Շուշանը. ներկա էին նաև այլ հայտնի աղանդավորներ (Video

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը որպես հարսանքույր մասնակցում էր Իլոնայի և Արմենի հարսանիքի։

Հարսանիքին ներկա են գտնվել նաև Փաշինյանների ավագ դուստրը՝ Մարիամը, տիկտոկերներ «222 lava»-ն, «Նայեք աղջիկներ ջան» արտահայտությամբ հայտնի Լենա Գաբրիելյանը, վերջինիս մայրը և այլոք։ Հատկանշական է, որ Լենա Գաբրիելյանի մայրը հայտնի օրենքով գող «Արսեն Երեւանսկի» մականունով հայտնի Արսեն Մկրտչյանի կինն է։

Արդեն գրել էինք, որ ոչ մի ուրիշ երկրում չես տեսնի, որ երկրի վարչապետի ընտանիքի անդամները սերտ կապեր ունենան քրեական աշխարհում հայտնի անձանց հարազատների հետ։ Բայց պարզվում է դա չէր ամենասարսափելին. պարզվում է, որ զույգն ամուսնացել է աղանդավորական կարգին համապատասխան և նրանց «օրհնել» է իրենց հովիվ կոչվածը։ 
Այսինքն կարելի է ենթադրել, որ Փաշինյանների ընտանիքը ևս կապ ունի աղանդավորների հետ, մասնակցում է նրանց արարողություններին ու չի խորշում դրանից։ 
Տեսանյութն իր տիկտոկյան էջում հրապարակել է հայտնի աղանդավոր տիկտոկեր 222Lava-ն։