Աջափնյակ վարչական շրջանում 9-րդ հարկից վայր ընկած 41-ամյա Գեղամ Հովսեփյանը ՀՀ Գլխավոր նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի ազգականն է։
Գեղամ Հովսեփյանը ամուսնացած էր։ ArmLur.am-ի հետ զրույցում վարչական շրջանի բնակիչները Գեղամ Հովսեփյանի մասին միայն դրական գնահատականներ էին տալիս։
Իսկ կատարվածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն, որևէ մեկը չգիտի։ «Ցավալի էր, լավ տղա էր, ինչու՞ այսպես պետք է լիներ»։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի կա։ Մահացածը նշված թաղամասի բնակիչ 41-ամյա Գեղամ Հ․-ն է։