Այսօր՝ մարտի 27-ին տեղացած առատ ձյան հետևանքով Սյունիքի մարզի որոշ ճանապարհներ դարձել են կամ անանցանելի, կամ դժվարանցանելի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Տանձավետ-Աղվանի ավտոճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատվածն ամբողջությամբ մերկասառույց է, ինչի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել և ստեղծվել է խցանում։
Վարորդներն ասել են, որ 1.5 ժամից ավելի է կանգնած են և ճանշինի կողմից ոչ մի տեխնիկա չկա, որ ձյունը մաքրեն։