Իրավունք
ԱՐՅՈՒՆԱԼԻ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ «ՖԱԶ»-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ
18 Փետրվար 2026 | 17:450
Facebook Twitter
Քիչ առաջ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան վիրավորներ։ Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցները «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի մտերիմներն են, Ֆազին սպանեցին երկու տարի առաջ, սպանության մեջ մեղադրվում է «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռուստամ Ստեփանյանը
Միջադեպի մասնակիցներից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտնում է«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալը։
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ սպանել էին «Չաղ Ռուստամ»-ի հորը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2f651f8e3fd610e6a704b8ac6bb8141f
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»