Օրեր տևած որոնումներից հետո երեկ Ծափաթաղի բնակիչ երեքամյա Տիգրանին գտել են մահացած։ Երեխայի մարմինը հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
Սվետլանա Լևոչկինան, որ մասնակցել է երեխայի որոնողական աշխատանքներին որպես կամավոր, նշել է, որ այն վայրում, որտեղ գտել են երեխային, իրենք բազմաթիվ անգամ նայել են:
«Մենք ամենուրեք փնտրեցինք։ Մենք սանրեցինք ամեն մի սանտիմետրը։ Հարյուրավոր մարդիկ այստեղ եկան ամբողջ Հայաստանից։ Բայց մենք չկարողացանք փրկել փոքրիկ Տիգրանին։ Եվ չեմ կարող նկարագրել մեղքի զգացումը. դա անտանելի է։
Յուրաքանչյուրը, որը մասնակցում էր որոնումներին թեկուզ մի ժամ, վերադառնում էր արդեն ուրիշ մարդ դարձած։ Երեխային այդ օրերին բոլորի համար դարձրել էր հարազատ։
Նույնիսկ այս շունը՝ օտար, լքված, գիտեր, ինչի ենք գնում, ուր ենք գնում, գալիս էր մեզ հետ՝ նայելով յուրաքանչյուր թուփ։ Չգիտեմ ինչ ասել։
Երեխային գտան։ Այն վայրում, որտեղ բոլորը բազմաթիվ անգամներ նայել էին։ Այդ թվում և ես։ Ոչ մի հետք այնտեղ չկար»,-մասնավորապես նշել է նա։