Ինչպես հայտնեցինք քիչ առաջ՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ-ից։ Դեպքի վայրում է նաև ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցալյանը և Քրեականի պետը։
«Արմենիա» ԲԿ-ի է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտնում է «Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալը։