Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել ՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո։
Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։
2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Ենոքյանն մշտապես հայտնել է, որ պայքարել է արդարության համար։
Նա պնդել է՝ սպանության մեջ մեղավոր չէ։